Մենք թելադրանքներ չենք ընդունում․ Իրանի ԱԳՆ
Մենք պատրաստ ենք բանակցությունների միջոցով ձեռք բերված արդար և հավասարակշռված համաձայնագրի, բայց մենք պատրաստ չենք ընդունել թելադրանքներ: Եթե ինչ-որ մեկը մեզ մոտենա փոխադարձ շահի վրա հիմնված լուծման գաղափարով, մենք կքննարկենք այն, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է IRNA լրատվական գործակալությունը:
Արաղչին նշել է, որ 2025 թվականի փորձը լի էր հիասթափություններով: Նրա խոսքով՝ Իրանի փորձերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի վերաբերյալ փոխզիջում գտնելու համար մերժվել են Արևմուտքի կողմից:
«Մենք լավ գաղափարներ ներկայացրինք, բայց դրանք բոլորը մերժվեցին: Մենք եկել ենք այն եզրակացության, որ բավական է», - հավելել է արտգործնախարարը:
Մեկնաբանելով երկրի միջուկային ենթակառուցվածքների վրա սպառնալիքներն ու հարձակումները՝ Արաղչին ընդունել է վնասը, բայց պնդել, որ անհնար է ոչնչացնել երկրի մտավոր ներուժը.
Նա նշել է, որ Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացման իր իրավունքից, որը մշակվել է գիտնականների ջանքերի շնորհիվ:
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...