Միության անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ միանալ միասնական ֆինանսական շուկային. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում 2014 թվականին ձեռք բերված բազային պայմանավորվածությունների վերանայումը, այդ թվում՝ միասնական շուկաների ձևավորման ժամկետների հետաձգումը։ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Միության շրջանակներում բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ պահպանվում են նաև խնդիրները։
«Մենք վերանայում ենք 2014 թվականի բազային պայմանավորվածությունները, որոնք ֆիքսված են Միության ձևավորման մասին պայմանագրում, տեղափոխում ենք էներգետիկ, ինչպես նաև դեղորայքի և բժշկական սարքավորումների միասնական շուկաների ձևավորման ժամկետները։ Մենք արձանագրում ենք, որ Միության անդամ ոչ բոլոր երկրներն են պատրաստ միանալ միասնական ֆինանսական շուկային։ Փոխադարձ առևտրի ժամանակ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժի հարցում առկա խնդիրներին մենք ավելացնում ենք նոր խնդիրներ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...