Առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մոտակա մեկ տարվա ընթացքում նրան չի տրամադրի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն:
Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Վերջերս նա Կատարում հաղթեց Դեն Հուկերին, իսկ դեկտեմբերի 17-ին ACBJJ 20 մրցաշարում՝ բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով առավելության հասավ Մեհդի Բայդուլաևի նկատմամբ:
«Արմանն այժմ անչափ վստահ է իր ուժերին և ջախջախում է բոլորին: Նա իրոք իր լավագույն մարզավիճակում է՝ հավաքված է ու լիցքավորված»-, ասել է Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը:
Գաջիևը նշում է, որ թեև հաղթանակը համոզիչ էր, պետք է հաշվի առնել, որ մրցակիցը մենամարտին համաձայնել էր կարճ ժամանակում և վերջնամասում ուղղակի հոգնել էր:
Ըստ Գաջիևի՝ UFC-ն այժմ այլ ծրագրեր ունի թեթև քաշային կարգի չեմպիոն Իլիա Թոպուրիայի համար.
«Դեյնան հստակ հասկացրեց, որ առաջիկա տարում դա տեղի չի ունենա: Ասպարեզ են դուրս եկել այլ անուններ՝ Փիմբլեթը և Գեյջին: Հենց նրանց զույգի հաղթողն էլ կմրցի Թոպուրիայի հետ: Այնպես որ, Արմանին ևս մեկ տարի սպասել է պետք, բայց դրանում սարսափելի ոչինչ չկա. պետք է համբերությամբ զինվել և առաջ շարժվել»,- ասել է Fight Nights-ի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Ձանձրալի, երես առած երեխա․ UFC-ի մարզիկը՝ Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արմա...
Մբապեն կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով ակումբի պատմական ռեկոր...
Մբապեն հայտնել է՝ ով է ֆուտբոլիստներից իր կուռքը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ջերմ խոսքեր է ուղղել Կրիշտիանու Ռոնալդուին, այն բանից հետո, երբ կրկնել է լեգենդա...
Մենք հիասթափված ենք․ պետք է մոռանանք այս խաղը․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանո...