Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպման գաղափար դեռևս չկա․ Ուշակով
Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը դեռևս լուրջ քննարկման փուլում չէ և չի մշակվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մինչ այժմ ոչ ոք լուրջ չի քննարկել այս նախաձեռնությունը, և այն, որքանով ես գիտեմ, չի մշակվում»,– ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հավելենք՝ Մայամիում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը երկկողմ բանակցություններ է վարում իր ամերիկացի գործընկերների՝ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունների առաջին օրվանից հետո Դմիտրիևը քննարկումները որակել է կառուցողական։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...