Ռուստեմ Ումերովն ԱՄՆ-ից պաշտպանություն է խնդրել
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը ՀԴԲ-ի ղեկավար Քեշ Պատելի հետ բանակցությունների ժամանակ պաշտպանություն է խնդրել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) կողմից գործարար Թիմուր Մինդիչի գործունեության հետ կապված կոռուպցիոն գործով հետապնդումից: Այս մասին գրում է ուկրաինական «Зеркало недели» պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին:
Հավելենք՝ Ռուստեմ Ումերովը, որն ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար էր, նշանակվել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի պաշտոնում: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Անդրեյ Երմակի հրաժարականից հետո Ումերովին նշանակել են խաղաղ կարգավորման հարցով Ուկրաինայից բանակցային խմբի նոր ղեկավար:
Պարբերականը՝ նախկինում հաղորդել էր կոռուպցիոն սկանդալում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր ներգրավվածության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...