ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կարող են աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. ՌԴ ԱԳՆ
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն վարում են արկածախնդրական կուրս, որը կարող է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ երկրորդ եվրոպական վարչության տնօրեն Յուրի Պիլիպսոնը։
«Իրականում Ռումինիայի ազգային անվտանգությանը սպառնում է ոչ թե Ռուսաստանը, ինչպես նշվում է հիշատակված փաստաթղթում (2025-2030 թթ․ թարմացված ազգային պաշտպանության ռազմավարություն), այլ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ագրեսիվ ու արկածախնդրական կուրսին Բուխարեստի հետևումը։ Վերջիններիս ղեկավարությունը, իր հերթին, սեփական եսասիրական շահերի համար պատրաստ է աշխարհը կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին», — ասել է դիվանագետը։ Նրա կարծիքով, «դժվար թե այդ մարդիկ գիտակցում են նման մռայլ հեռանկարի իրական իմաստը»։
Պիլիպսոնը նոյեմբերին Ռումինիայում ընդունված ազգային պաշտպանության ռազմավարությունը անվանել է «ներկայիս բուխարեստյան վերնախավի հերթական կարճատես քաղաքականության օրինակ», որը, ըստ նրա, փաստացի ծրագրում է երկարաժամկետ հակամարտություն Ռուսաստանի հետ։
Նրա գնահատմամբ, փաստաթուղթը «ավելի շուտ ներկայացնում է մտացածին պնդումների հավաքածու, որի նպատակն է Ռուսաստանի վրա բարդել Ռումինիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, ինչպես նաև սեփական քաղաքացիների աչքում արդարացնել ռազմական ծախսերի աճը։ Վերջիններս, իրենց հերթին, կասկածում են, որ «պաշտպանության» համար հատկացվող միջոցների զգալի մասը, ինչպես հաճախ պատահում է, չի հասնում իր նպատակին»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանով Հայաստան պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը. Օվերչուկ
Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավ...