Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում և Հայաստանից
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Լրատվական գործակալությունը նշում է, որ այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։
AP-ի աղբյուրները հայնտել են նաև, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։
Պետդեպից նշել են, որ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, հետևաբար նախագահն իրավունք ունի վստահ լինելու, որ տվյալ երկրներում ունի անհատների, ովքեր առաջ են տանում «Ամերիկան առաջինը» քաղաքականության օրակարգը»։
Դիվանագետների ամենամեծաթիվ փոփոխությունները լինելու են Աֆրիկայում, մասնավորապես հետևյալ երկրներում՝ Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա։
Ասիայում դիվանագիտական փոփոխություններ տեղի կունենան վեց երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։
Associated Press-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ են լինելու Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սլովակիայում, Մերձավոր Արևելքում՝ Ալժիրում և Եգիպտոսում։
Փոփոխություններ կլինեն նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։
Մինչ Հայաստան ժամանելը դեսպան Քվինը (2020-2022թթ.) եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործին․ Ուիթքոֆֆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Մայամիում ռուսական պատվիրակության հետ 2-օրյա բանակցությունները գնահատել է «ա...
Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. մանրամասներ
Մայամիում ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի գլխավորած պատվիրակո...
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը նախազգուշացրել է երկրում իրավիճակի վատթարացման մասին
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն երկրի տնտեսական վիճակը գնահատել է որպես շատ լուրջ և գերմանացիներին զգուշացր...
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյա...