ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են, որ մարզպետը գա և ասի, թե ինչ է կատարվում սահմանին

Քիչ առաջ Իջևան քաղաքի փոխոստիկանապետը ժամանեց Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհ, հորդորեց ճանապարհը փակած քաղաքացիներին բացել այն և մարզպետի հետ հանդիպելու համար այլ միջոց ընտրել։ Քաղաքացիները նշեցին, որ իրենք ակցիա են իրականացնում և հրաժարվեցին բացել ճանապարհը՝ այն զիջելով միայն շտապօգնության մեքենային։

Հիշեցնենք, որ իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Տավուշի մարզպետի հետ: Նրանց խոսքով՝ հստակ պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչ է տեղի ունենում սահմաններին, ինչ էին անում մարզում ռուս խաղաղապահները: