ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է. Փաշինյան
«Գեղարքունիքի մարզը սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվներից է»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացրել, որ մարզպետարանում խորհրդակցություն են անցկացրել։ «Պետք է այս տրամադրությունը փոխացենք, Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների, այլ մասնավորի ներգրավմամբ։
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված խորհրդակցությանն անդրադարձել ենք նաեւ անվտանգության միջավայրին եւ առկա խնդիրների լուծմանը»,- գրել է Փաշինյանը։