Շուռնուխում կանգնեցվեց 30 մ բարձրությամբ հայկական եռագույնը
Այսօր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ դրոշը կծածանվի 30մ բարձրության վրա։
«Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, երկրորդը կծածանվի Շուռնուխում»,- գրել է Առուշանյանը։
Նա շեշտում է՝ Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին միշտ պետք է զգա, որ հայ ժողովուրդը միասնական, համախմբված կերպով սահմանամերձ բնակավայրերի կողքին է։
«Հանուն հայկականության վերադարձի մենք շարունակելու ենք արարել, պայքարել հանուն մեր հողի, մեր մշակույթի, մեր արժեքների, մեր հավատքի»,- նշում է համայնքի ղեկավարը։
Բնակավայրում մշակութային միջոցառումներ են, հյուրասիրություն` ավանդական ուտելիքներով ներկայանում են խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. սրանք ոչ մի բան չեն կարում անեն, քթների տակից ինքնաթիռ են տանում, խաբար չեն. Էդմոն Մարուքյան
Միակ ճանապարհն ընտրություններով այս իշխանությանը փոխելն է, մնացած տարբերակները չեն գործելու: Այս մասին այսօր իր ֆեյսբուք...
ՀՀ և Արցախի նոր սահմանները. Հայաստանն Իրանին միացնում է ռազմավարական մայրուղին. Риа Новости
ՀՀ և Արցախի նոր սահմանները. Հայաստանն Իրանին միացնում է ռազմավարական մայրուղին. Риа Новости-իի տեսանյութը:
Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. Արմեն Գրիգորյան
Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը: Գլխավոր շտ...
«Ես համարում եմ սա խտրական նախագիծ, որը ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելուն». Արման Թաթոյան
«Ես համարում եմ սա խտրական նախագիծ, որը ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը սահմանափակելուն»,-հայտար...