Պատահարներ
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 59-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. ուղևորը տեղում մահացել է
Աշտարակում 43-ամյա տղամարդը դանակահարել է 52-ամյա հարևանին և 50-ամյա մի բնակչի
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0