
Բաղրամյան պողոտայում վրաերթի հետեւանքով մահացել է «Արցախ» երգի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով կյանքից հեռացել է մի շարք երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: Նա նաև վերջին շրջանի ամենասիրված երգերից մեկի` Սևակ Խանաղյանի «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է, գրում է News.am-ը:
Սոսին ընդամենը 35 տարեկան էր..
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի 11 ՍՍ 071 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել աղջիկ հետիոտնի:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Սակայն, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել...
Կարդացեք նաև՝ Երևանում 35-ամյա կնոջ մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է: