Ուշքի եկեք, հակառակ դեպքում կզրկվեք նույնիսկ ձեր տոներից․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Եվրոպային՝ քննադատելով Կիևին աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականությունը։
«Ուշքի եկեք և դադարեցրեք ինքնավնասումը, հակառակ դեպքում Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով դուք նույնիսկ կզրկվեք ձեր տոներից», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ դիմելով Եվրոպային։
Զախարովան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Բրյուսելի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից Ռուսաստանից էներգամատակարարումից հրաժարվելու և խնայողության միջոցառումներ ձեռնարկելու, ինչպես նաև տոնական միջոցառումներն ու ավանդական լուսավորությունը չեղարկելու քաղաքական որոշման հետևանքով Բեռլինի Նոր տարվա տոնակատարությունը Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ բացօթյա միջոցառում կենդանի երաժշտությամբ և հրավառությամբ, որը գրավել էր մարդկանց ամբողջ Եվրոպայից, վտանգի տակ է։
«Նաև հայտնի է դարձել, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բեռլինի օրենսդիրներն ամբողջությամբ չեղարկել են Բեռլինի ամենամեծ փողոցներից մեկի՝ Կուրֆյուրշտենդամի Սուրբ Ծննդյան լուսավորությունը՝ ծախսերի հետ կապված մտահոգությունների պատճառով», - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...