Քաղաքականություն
ԱՄՆ-ն՝ Վենեսուելայի ափերի մոտ առգրավված նավի մասին
Ofelya
ԱՄՆ ափամերձ պահպանության զորքերը Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավ են կալանավորել, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության քարտուղար Քրիստի Նոեմը։
Գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պայքարել «սանկցիաների տակ գտնվող նավթի անօրինական տեղափոխման» դեմ, որը Վենեսուելայի իշխանությունները, ենթադրաբար, օգտագործում են «նարկոտեռրաֆիկությունը ֆինանսավորելու» համար:
Հավելենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները փորձել է Վենեսուելայի ափերի մոտ գտնվող մեկ այլ նավ կալանավորել:
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
Ofelya
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
Ofelya
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
Ofelya
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
Ofelya