Եթե Վանեցյանն ունի այդ կապերը, ապա րոպե առաջ թող օգտագործի և գերիներին վերադարձնի, ուրախ կլինենք. Հակոբյան. ArmDaily
Իսկ ինչո՞ւ է պարոն Վանեցյանը պարտադիր ուզում լինել երկրի ղեկավար, որպեսզի նոր իր կապերը օգտագործի և գերիներին վերադարձնի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե պաշտոնապես խոսք է տալիս, որ իր իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։
Նա նշել, էր, որ ՌԴ–ում ու այլ երկրներում, բայց ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։
«Եթե Վանեցյանը ունի այդ կապերը, ապա րոպե առաջ թող օգտագործի դրանք և գերիներին վերադարձնի։ Մենք միայն ուրախ կլինենք դրա համար։ Առհասարակ, եթե կա որևէ մեկը, ով նման հնարավորություն ունի՝ մենք միայն ուրախ կլինենք, որպեսզի այդ անձն իր հնարավորություններն օգտագործի և մեկ օր առաջ մեր հայրենակիցներին հետ վերադարձնի»,-ասաց Հակոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որոշում է կայացրել չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գ...
Վարչապետը միջնորդություն է ներկայացրել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտո...
Դատախազությունն ուսումնասիրում է Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությունը
Դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ ՀՀ...