Հասկանալի չէ՝ Նիկոլը ինչի է ուզում հասնել ՌԴ-ՀՀ հանձնաժողովում Պապիկյանին առաջարկելով. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է հայ–ռուսական կարևոր հարցերը վերահսկող հանձնաժողով ստեղծել և այդ հանձնաժողովի ղեկավար է առաջարկել նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։ Գրառման մեջ ասվում է․
«Նիկոլը երկար ժամանակ անհանգստացնում էր Պուտինին բարձր մակարդակի հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությամբ, որն իր վերահսկողության տակ կառներ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր հարցերը: Նրա շրջապատի խելացի և կիրթ անձանցից մեկը շշնջացել էր կապիտուլյանտի ականջին, որ նման հանձնաժողով («Չեռնոմիրդին-Գոր») գործել է ռուս-ամերիկյան օրակարգի հարցով: Հանձնաժողովը, որը կոչված էր հաղթահարելու ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սառը պատերազմի ժառանգությունն ու բարդությունները, գլխավորել էին այն ժամանակ ԱՄՆ-ի փոխնախագահն ու ՌԴ վարչապետը: Նման հանձնաժողովի կարևորությունն այնքան մեծ է եղել, որ Օբամայի և Պուտինի օրոք, օրինակ, այն գլխավորել են Սերգեյ Լավրովն ու Հիլարի Քլինթոնը: Այսինքն՝ հանձնաժողովի ղեկավարների մակարդակն արտահայտում էր այդ ինստիտուտի կարևորության մակարդակը երկու կողմերի համար:
Եվ ահա Նիկոլը, կարծես թե, հասել է իր ուզածին: Պուտինը համաձայնել է նման հանձնաժողով ստեղծել՝ ընդգծելով, որ ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարելու է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևը Ռուսաստանի նախկին նախագահն ու վարչապետն է և ՌԴ Անվտանգության խորհրդի ներկա փոխնախագահը (որտեղ նա Պուտինի տեղակալն է), և նրա կերպարը տվյալ համատեքստում ընդգծում է հայ-ռուսական հարաբերություններին Ռուսաստանի մոտեցման լրջությունը: Ակնկալվում էր, որ հայկական կողմից ևս հանձնաժողովը կգլխավորի Մեդվեդևին համարժեք դեմք: Սակայն Նիկոլի պատասխանը «Ո՞վ կղեկավարի հանձնաժողովը հայկական կողմից» հարցին, ամենայն հավանականությամբ, տարակուսանքի մեջ է գցել Պուտինին: Նիկոլը տվել է Սուրեն Պապիկյանի անունը, և դա չափազանց խոսուն է:
Նմանատիպ հոդվածներ
«Դժոխքի կիրճ» օպերացիայի մասին. ինչպե՞ս էին Արցախում պլանավորել կանգնեցնել թշնամուն ու ով է մեղավոր, որ դա չստացվեց. WarGonzo
Իսկանդերի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ WarGonzo նախագիծն այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումն...
Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասի...
Սամվել Բաբայանը վարում է 120 հազար դոլարանոց ավտոմեքենա, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. Politik. am
2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ ՀԱյաստան նա ոչինչ չուներ, ավելին տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնն...
Հայ գերիների հարցը հասել է Չեչնիա. ո՞վ է դիմել չեչենական կողմին ու քանի կին գերի ունենք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր և տարբ...