Խոշոր ավտովթար Երևանում. տապալվել է լուսացույց ու հաստաբուն ծառ. կա վիրավոր
Խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երեկ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Վ, Հարությունյանը իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով բախվել ծառին, արմատախիլ արել այն ու հայտնվել կանաչ գազոնում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 21-ամյա Ա. Միլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները: Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արտավազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ ինքն աշխատում է «Էֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 20 տոննա «Ռոշեն» կոնֆետով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ա...
Սպանություն Լոռու մարզում. 35-ամյա տղամարդը գլխի և մարմնի մասերում բազմաթիվ վնասվածքներ է ստացել
Երեկ Ժամը 20:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի...
Այսօր` Երևանում գրանցվել է 20 վթար. ՃՈ
Այսօր` Երևանում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ 19.00-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 20 վթար: Վթարների հետևանքով 2 անձ...
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձված 59-ամյա տղամարդու դի
Շորժա գյուղի հյուրատան մոտկայքում՝ ափամերձ տարածքում, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի...