Համարում եմ, որ մենք պատերազմը հաղթել ենք. Գնել Սարգսյան
Ես կարծում եմ, որ այս 44-օրյա պատերազմը մենք՝ մեր ժողովուրդը, մեր զինվորը, մեր կամավորը, մեր հայ կինը՝ գիշեր-ցերեկ գուլպա գործելով, մեր հայ երեխան՝ ընկույզ վաճառելով, մեր սփյուռքը՝ տարբեր երկրներից աջակից լինելով իր եղբայրներին ու քույրերին, հաղթել են. ես համարում եմ, որ մենք այս պատերազմը հաղթել ենք: Այս մասին այսօր Գյումրիում հաջակցություն գործող իշխանության հավաքի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի անդամ, դերասան Գնել Սարգսյանը:
«Մենք տանուլ ենք տվել ճակատամարտը, բայց պատերազմը մենք ենք հաղթել ու մեր միասնականության շնորհիվ: Մեզ փորձում են հակառակը ապացուցել, հակառակը ցուցադրել, փորձում են պայքարել ժողովրդի դեմ: Իհարկե, չեն կարող, որովհետև մենք միասնական ենք»,- ասաց նա և ընդդիմադիրների այն կոչին, թե ժողովուրդը պետք է միասնական լինի, արձագանքեց. «Հարգելիներս, չգիտեմ, թե դուք որ ժողովրդի մասին եք խոսում, բայց մեր ժողովուրդը միասնական է»:
Սարգսյանը նշեց, որ մի փոքր հուսահատություն, ծանր տրամադրություններ կան, սակայն դա բնական է մի երկրի համար, որը գրեթե ոչնչից բանակ է ստեղծում: «Ու երկու տարի հետո իր վրա հարձակվեց թշնամին: 44 օր հերոսական պայքար մղեց այն դեպքում, երբ անգամ այդ ընթացքում էիք քանդում»:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք
Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը 07:26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Առանց թույլտվության հոգեհանգիստ կատարելը կտուգանվի մեկ միլիոն դրամով
Եթե մտադիր եք հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ մատուցել եւ չունեք թույլտվություն, ապա կտուգանվեք: ArmLur.am-ը...
Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի մասին
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացնում է. «Հերթական ապացույցներն Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության ու հայերի...
Օդանավակայանում խառնաշփոթ է. մի շարք թռիչքներ չեղարկվել կամ հետաձգվել են
Համացանցում տեղեկատվություն է շրջանառվում, որ տարբեր ավիաընկերություններ չեղարկում կամ հետաձգում են Երևանից թռիչքները:Ըս...