Աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել 10 հոգի
Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ:
Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:
Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն:
Աշխատանքները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Երեկ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Mercedes մակնիշի ավտոմեքենան Արշակ...
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Սույն թվականի փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 00:06-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 5-ին ժամը 20:06-ին) ՀՀ ԱԻՆ Սե...
Շորժա գյուղի մոտակայքում քիչ առաջ գրանցվել է 2-րդ երկրաշարժը. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ
Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...