«Օձին իր բնում է պետք խեղդել». Ինչու էր Աղվան Վարդանյանն այցելել ԱԺ. «Հրապարակ»
«ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ժամանակին ստեղծված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի՝ ԱԺ կատարած այցն իսկական ֆուրոր է առաջացրել խորհրդարանում։
Մի քանի օր է՝ հատկապես իշխանական պատգամավորներն ակտիվ քննարկում են, թե ինչ նպատակով էր այցը, ում է հանդիպել, ինչպես է հայտնվել շենքում։ Մենք արդեն գրել ենք, որ անցագիրն իջեցրել է ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, իսկ այցի բուն նպատակի մասին Վարդանյանը հետաքրքրվողներին պատասխանել է․ «Օձին իր բնում է պետք խեղդել․․․»։
Պատահական չէ, որ իմքայլականները փորձում էին գուշակել, թե ինչ է անում «Քոչարյանի մարդն» ԱԺ-ում։ Հատկապես հուզվել էին նրա՝ ԱԺ միջանցքներում տված հարցազրույցներից։ Վարդանյանը նաեւ հյուրընկալվել էր ԼՀԿ-ում՝ անակնկալի բերելով Էդմոն Մարուքյանին։ Ի՞նչ եք քննարկել, ԼՀԿ-ից ասացին՝ առանձնապես ոչինչ․ «Սուրճ առաջարկեցինք, մերժեց, ասաց՝ եկել էր խորհրդարան, որոշել է մեզ էլ այցելել»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից .«Հրապարակ»
«Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի...
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
«Կոտրած տաշտակի» առաջ. ուղղորդել է դեպի զինվորականներ. «Փաստ»
«Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնող...
Աղվերանում իմքայլականների հավաքը հարթ չի անցել. մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը». «Հրապարակ»
«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չ...