Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից .«Հրապարակ»
«Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի հին գվարդիան՝ ԲՀԿ-ի կարկառուններ Նաիրա Զոհրաբյանը, Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, դրանից հետո սկսեցին համառ լուրեր շրջանառվել, որ նշված երեք պատգամավորները հնարավոր է լքեն ԲՀԿ խմբակցությունը։
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից։ Հնարավո՞ր է նման բան․ երեկ հարցրինք Նաիրա Զոհրաբյանին։ Նա ասաց․ «Ինձ զարմացնում է, որ տարբեր քաղաքական ուժեր, անձինք, երկրի համար կարեւորագույն օրակարգերը մոռացած, զբաղված են Նաիրա Զոհրաբյանի անձով։ Ի հիասթափություն շատ-շատերի, Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները հրաշալի են, ո՛չ աշխատանքային, ո՛չ մարդկային խնդիր չկա։ Եվ ես ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մտադրություն եւ ցանկություն չունեմ»։
Ինչ վերաբերում է հաջորդ ԱԺ «ցուցակին», Զոհրաբյանն ասաց, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է, եւ իր համար հիմա առավել կարեւոր խնդիրներ կան՝ ռազմագերիների, անհետ կորածների եւ Արցախում հումանիտար ճգնաժամի խնդիրը․ «Այս խնդիրներով ես, ի դեպ, դիմել եմ հումանիտար տարբեր կազմակերպությունների եւ երկուշաբթի Պետդումայի հրավերով կլինեմ Մոսկվայում, կունենամ տարբեր հանդիպումներ, որոնց օրակարգում է լինելու ռազմագերիների խնդիրը։ Իսկ նրանց, ում հետեւողականորեն հանգիստ չի տալիս իմ անձը, եւ փորձում են իմ շուրջ արհեստական աղմուկ եւ սենսացիա փնտրել, խորհուրդ կտամ սառը հյութ խմել՝ իմ անձի հանդեպ անհասկանալի բարդույթներից եւ կախվածություններից ազատվելու համար»։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
«Կոտրած տաշտակի» առաջ. ուղղորդել է դեպի զինվորականներ. «Փաստ»
«Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնող...
Աղվերանում իմքայլականների հավաքը հարթ չի անցել. մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը». «Հրապարակ»
«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չ...
Էս խելքով և արժեբանությամբ, ի՞նչն են ուզում փրկեն, կամ ո՞ւմ. Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյան․ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացա...