«Կոտրած տաշտակի» առաջ. ուղղորդել է դեպի զինվորականներ. «Փաստ»
«Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնողներ, հարազատներ մեկնել էին Արցախ՝ իրենց որդիներին, ընկերներին, հարազատներին գտնելու։ Այդ ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ պաշտոնատար անձանցից պատշաճ պատասխաններ չստանալու հետևանքով նրանք ծեծի էին ենթարկել նաև Արցախի մի քանի բարձրաստիճան զինվորականի։
«Փաստ» թերթի տեղեկություններով, պատճառն այն է, որ իրենց զավակներին փնտրող մարդկանց հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց ասել էր, որ ինքը թեմայի հետ կապ չունի, հավելելով՝ «յա ես, յա էս սեղանը», ու նրանց ուղղորդել դեպի զինվորականները։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը նշել է, որ ինքը ևս կիսում է ցավը, սակայն անհրաժեշտ է համարում պատասխանները փնտրել իրենց որդիների սպաներից, հրամանատարներից՝ «կամանդույուշուց մինչև ամենացածր օղակի սպաներից»։
Դրան արդեն հետևել է տարբեր սպաների փնտրտուք, սպառնալիքներ, որը տեղի է ունեցել Արցախի ուժայինների լուռ անտարբերության ներքո։ Թերթի տեղեկություններով, ներկայումս որդիներ կորցրած մեր հայրենակիցները, որպես պայքարի գլխավոր թիրախ, տեսնում են Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, սակայն սկզբունքորեն զերծ են մնում իրենց պայքարն այլ քաղաքական ուժերի օգնությամբ կամ համատեղությամբ իրականացնելուց»: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից .«Հրապարակ»
«Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի...
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
Աղվերանում իմքայլականների հավաքը հարթ չի անցել. մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը». «Հրապարակ»
«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չ...
Էս խելքով և արժեբանությամբ, ի՞նչն են ուզում փրկեն, կամ ո՞ւմ. Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյան․ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացա...