Աղվերանում իմքայլականների հավաքը հարթ չի անցել. մի քանիսն էլ կլքեն «Իմ քայլը». «Հրապարակ»
«Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս վիճակին։ Բայց այս տեսակետը հիմնված է եղել այն փաստի վրա, որ շուտ անենք՝ շուտ կրենք, որ հանգիստ ապրենք։
Պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին կողմ եւ դեմ պատգամավորներից ոմանց միջեւ։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա այդ որոշման հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավորներ հայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ծառուկյանի հավատավոր զինակիցները նեղվել են իրենց նկատմամբ նման «անարդար» վերաբերմունքից .«Հրապարակ»
«Երբ լուրեր տարածվեցին, որ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել հաջորդ ընտրություններին, որտեղ չի լինի...
Ռուսաստանը սեպտեմբերի 29-ին առաջարկեց կանգնեցնել պատերազմը եւ մերժվեց. Գագիկ Ծառուկյան
Պատերազմը կարող էր չլինել, հուլիսի 5-ին եմ ասել՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, հենց իմ ձերբակալման օրը, ԱԱԾ-ի շենքի մոտ եմ աս...
«Կոտրած տաշտակի» առաջ. ուղղորդել է դեպի զինվորականներ. «Փաստ»
«Արցախում նախորդ տարվա սեպտեմբերնոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների մի խումբ ծնող...
Էս խելքով և արժեբանությամբ, ի՞նչն են ուզում փրկեն, կամ ո՞ւմ. Արման Բաբաջանյան
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վազգեն Մանուկյան․ «Մենք կորցնելու ոչինչ չունենք․․․ բացա...