Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի…

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 8-ին «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Երևան քաղաքի անչափահաս մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250