«Քանի որ չես տեսել երեխայիդ դին, դժվար է հավատալ, որ ինքը զոհվել ա». հերոս Հունան Մանվելյանի մայրը կասկածներ ունի. Լurer.com
Հերոսը ազատ ժամանակ սիրում էր զբաղվել սպորտով. նա ըմբշամարտիկ էր: Սպորտի աշխարհում Հունանը հասցրել է ստանալ բազմաթիվ պատվավոր տեղերի մեդալներ և պատվոգրեր: Նա Շատ հաճախ նաև երգում էր. « Շատ ջիգյարով երեխա էր, հանգիստ, մարդամոտ: Տղաս բնավորության ամենալավ հատկանիշներով էր օժտված»,- Լurer.com-ի հետ զրույցում ասել է Տիգրանուհի Մանվելյանը:
Հունանի համար ևս եկավ այն օրը, երբ պետք է գնար ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու: Նա 2018 թվականի օգոստոսի 11-ին զորակոչվեց բանակ. «Ուրախ էր բանակ զորակոչվելիս, բայց ներսում զգում էր մի բան: Ասում էր՝ մա՛մ ջան, ես երբ գնամ բանակ, երևի արդեն պատերազմ կլինի»,- խորը ցավով նշել է լրատվականի զրուցակիցը:
Պատերազմի ընթացքում Տիգրանուհուն, ցավոք սրտի, բախտ չի վիճակվում անընդմեջ կապի մեջ լինել իր՝ պատերզմող որդու հետ: Նրան հաջողվում է Հունանի հետ խոսել ընդամենը մեկ անգամ և այն էլ՝ պատերազմի առաջին օրը միայն. « Առավոտյան տրամադրությունը շատ լավ էր, ասաց՝ մա՛մ ջան, ոնց եք՞, մինչև ես կհարցնեի, թե՝ դո՛ւ ասա, տղա՛ս, դու պատմի, հեռախոսազանգը ընդհատվեց ու էդ եղավ մեր վերջին հեռախոսազրույցը»,- սրտի կսկիծով ասել է հերոսածին մայրը:
Մանվելյանների ընտանիքին միայն հայտնել են, որ Հունանը զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: Նրանք անգամ չգիտեն, թե որդու հետ այդ ցավալի դեպքը երբ է տեղի ունեցել. « Հոկտեմբերի 27-ին նոր արդեն զոհվածների ցուցակում գրվել է տղայիս անունը: Մոտ մեկ շաբաթ առաջ մի դիակ են գտել, որը ԴՆԿ-ով համապատասխանում է Հունանիս, բայց ես կասկածներ ունեմ, որ իմ Հունանը չէ, ես նորից ասել եմ որ ԴՆԹ անեն»,- նշել է Հունանի մայրը:
Մայրը ունի կասկածներ, որ իր որդին ողջ է, միայն թե գերության մեջ է: Այդ միտքը սփոփում է նրան առաջ նայել. «Տեսանյութեր կան, ճիշտ է, թիկունքով եմ տեսել, բայց նման էր Հունանիս, ինձ թվում ա՝ ինքը գերության մեջ ա: Եվ հետո, քանի որ չեմ տեսել Հունանին, մի քիչ դժվար ա հավատալը, որ Հունանի դին ա: Եղբայրը, որ գնացել է դիակը ճանաչելու, ասել է՝ անճանաչելի է եղել»,- մեծ ցավով ասել է Տիգրանուհի Մանվելյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտակերտցիները թույլ չեն տվել՝ ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ
Մարտակերտցիները չեն թողել ադրբեջանական բեռնատարների շարասյունը գնա Քարվաճառ, այս մասին տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապացույց եք ուզո՞ւմ, որ Շուշին հանձնվել է՝ դե ստացեք. Տիգրան Վարդանյան
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Ապացույց եք ուզու՞մ, որ Շուշին հանձնվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածի զինծառայողների հարազատները շոկոլադ եւ գինի էին բերել Թորոսյանին՝ որպես «շնորհակալություն»
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերադարձրեք հայրիկիս». անհետ կորածների ծնողները բողոքի ակցիայի են բերել երեխաներին
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ։ Ծնոնղների...