ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղեգիս գյուղում Արցախից տեղափոխված ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 5-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Եղեգիս գյուղում ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։
Փետրվարի 4-ին բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգիս գյուղի 56-ամյա մի բնակիչ Արցախի Հանրապետությունից ապօրինի կերպով զենք-զինամթերք է տեղափոխել Հայաստան և պահում է գյուղում: Նույն օրը, ժամը 23.00-ին, կասկածվողը հրավիրվեց բաժին։
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա Եղեգիս գյուղի իրենց առանձնատնից ներկայացրեց «ՌԳԴ-5» նռնակ՝ պայթուցիչով, սվին-դանակ, ինքնաձիգի փամփշտատուփերի համար նախատեսված պայուսակ, ինքնաձիգի փամփշտատուփ, «ԻԺ» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, զրահաբաճկոն, սաղավարտ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ։
Ըստ 56-ամյա տղամարդու՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Ջրականի և Հադրութի մարտական գործողություններին մասնակցելիս։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախից տարհանված անձանցից խարդախությամբ փող են հափշտակել
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով հափշտակվել է 25 մլն դրամից ավելի գումար. բացահայտում
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստա...