Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով. Ավինյան
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված՝ առանց ՌԴ միջնորդության։ Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։
Պատգամավորի հարցադրմանն արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախ ասաց՝ նման հարցերը հանրայնորեն քննարկելու չեն, հորդորեց պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հավաքվել, հանձնաժողովների ձևաչափերով քննարկել հարցի բովանդակությունը։
Պատգավորը հստակեցրեց՝ պայմանագրի փաստը գաղտնի լինել չի կարող, ինչին Ավինյաննն արձագանքեց․
«Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Եվ բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, դա կրկին միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»,-պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում էր արել և հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը գաղտնի պայմանագիր է ստորագրել Սյունիքի ճանապարհների վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը ծնողներին ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք. անհետ կորածի ծնող
Ինչպես արդեն հայտնել էինք այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փա...
Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարած...
Էս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին. Ուրիխանյանը՝ իշխանություններին
Էս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին։ Ես, իհարկե, կողմ եմ, որ նման հարց պետք է քննարկվի...
Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ
Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառ...