Քաղաքականություն

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ

Unknown 128 դիտում
Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին. փոխվարչապետ

Պատերազմի ընթացքում նվիրաբերված բոլոր գումարները ծառայել են նախատեսված նպատակներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին պատերազմի օրերին փոխանցված գումարների ճակատագրի մասին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան:

«Ակնհայտ է, որ եթե խոսում ենք նպատակներից, ավելի ուղղակի, տրամաբանական նպատակ, որի շրջանակում իրականացվել է միջոցների փոխանցումը պետական բյուջե, ակնհայտ է»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ միջոցների օգտագործման թե՛ նպատակի, թե՛ չափերի վերաբերյալ ամենաթափանցիկ, վերահսկելի համակարգը պետական բյուջեի ծախսային մասն է: «Մենք այդ միջոցների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու ենք օրենքով սահմանված կարգով՝ բյուջետային գործընթացում, բյուջեի հաշվետվության շրջանակներում»,-ասաց նա:

 

Անդրադարձ եղավ նաև  պետության ծախսերի արդյունավետությանը: Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի տեղեկությամբ՝ հրահանգ է իջեցվել մինչև 10 տոկոս կրճատելու ծախսերը: Պատագամավորը  հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր ոլորտներում են արվելու կրճատումներ:

 

«Նման հրահանգ չկա: Այդ գործընթացը ոչ թե հրահանգավորված է այդ տոկոսային շրջանակում, այլ ուղղակի շրջանակ է որոշվել, որի շրջանակում, այո, պետք է քննարկվի ծախսերի արդյունավետության հարցը»,-ասաց փոխվարչապետն ու դա համարեց տրամաբանական:

Գրիգորյանի խոսքով՝ կառավարությունը գնահատականներ ունի, թե նախորդ տարի որ ոլորտում որ ծախսերն ինչ չափով են թերակատարվել կամ չեն կատարվել այն արդյունավետությամբ, որը ենթադրվել է: «Հետևաբար 10 տոկոսի շրջանակում քննարկում կազմակերպելը հունվար-փետրվարին համարում ենք շատ ողջամիտ գործընթաց»,-ասաց փոխվարչապետը:

Նրա կարծիքով՝ կան ծախսեր, որոնք հնարավոր կլինի կրճատել, և դա նորմալ գործընթաց է:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250