Էս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին. Ուրիխանյանը՝ իշխանություններին
Էս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին։ Ես, իհարկե, կողմ եմ, որ նման հարց պետք է քննարկվի, որ դրա համար պատասխանատվություն պետք է լինի, որ պետք է քրեականացնել, բայց սա որտեղի՞ց եկավ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարել եւ վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:
«Այդ ինչպես ստացվեց, որ այս դահլիճում նստած մարդկանցից գրեթե բոլորը տարբեր ժամանակներում իրենց, իրենց հարազատների մասին այնպիսի սարսափելի բաներ են լսել, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, որ նույնիսկ երբեմն մտածում ես՝ բա արժե՞ շարունակել գործունեությունդ, բայց մյուս կողմից այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են, եւ ամեն առավոտ լույսը բացվելով ինչ–որ մեկի գլխին այդպիսի պատմություն են բերում, հիմա դուք սա բերել եք ինչո՞ւ, որովհետեւ չոքեց ձեռ դուռը խնդի՞րը»,– դիմելով պատգամավորներին ասաց Տիգրան Ուրիխանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով. Ավինյան
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
2,3 մլն դրամ բջջային հեռախոսի ծառայության, 360 հազար՝ ծաղիկների համար. Նախագահի աշխատակազմի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ...
Արսեն Թորոսյանը ծնողներին ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք. անհետ կորածի ծնող
Ինչպես արդեն հայտնել էինք այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փա...