Արսեն Թորոսյանը ծնողներին ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք. անհետ կորածի ծնող
Ինչպես արդեն հայտնել էինք այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Տիգրան Մեծ-Հանրապետության հրապարակ ճանապարհը:
Ծնողները հանդիպում են ունեցել Կառավարության ներկայացուցչներից մեկից հետ, սակայն նշում են, որ որևէ բավարարող պատասխան չեն ստացել:
Ծնողներից Արսեն Ղուկասյանը նշեց, որ ծնողները հանդիպել են աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ, ով ծնողներին ասել է, թե հինգ գերի բերել են, պետք է գոհ լինենք, որ այդ հինգին բերել են:
«Ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք: Գոհ լինելն էլ շնորհակալ լինելն է, գնացել ենք գինի, շոկոլադ, ծաղիկ ենք բերել, որ տանք իրեն, մեր շնորհակալությունը հայտնենք: Չեկավ, որ նվերը փոխանցենք: Ես այս Կառավարությունից որևէ սպասելիք չունեմ»,-ասաց նա:
Հավելենք, որ միջադեպին արձագանքեց նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսոն Թորոսյանը և ասաց, որ իր խոսքերը սխալ մեկնաբանության առիթ են դարձել:
Նա մասնավորապես գրել էր.
«Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ,
Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:
Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։
Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով. Ավինյան
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
2,3 մլն դրամ բջջային հեռախոսի ծառայության, 360 հազար՝ ծաղիկների համար. Նախագահի աշխատակազմի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ...
Ծառուկյան. ԱԱԾ-ում ասել եմ՝ պատասխան եք տալու ժողովրդի և աստծո առաջ. «Հրապարակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցութ...