Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ. Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում, որ իբր միացել եմ ԲՀԿ-ին, Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է՝ վերցրել եմ 50000$։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Երբ ֆեյքերի բրիգադիրը «պայքարում» է ֆեյքերի դեմ։
«Իմ քայլից» դուրս գալուս օրվանից ֆեյքաբազարում հրահանգ իջավ գործելու եւ բոլոր տեղերում տեղեկություն են տարածում , որ իբր միացել եմ ԲՀԿ-ին , Քոչարյանին եւ այլն եւ որ ամենակարեւորն է վերցրել եմ 50000$ ։ (Իրենք իրենց էժան վարքագիծը ծախում են մեծ գումարով ի դեպ )։
Մինչեւ «Իմ քայլից» դուրս գալս էլ, ասում էին «Նիկոլը քեզ 50000$ է տվել, որ խմբակցությունում մնաս»։
Հիմա, որ էսա ֆեյք բրիգադին այս օրենքով դատի տամ կարո՞ղ է պատահի այդ 50000$ գա տեղն ընկնի))))»։
Նշենք, որ խորհրդարանում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում է վիրավորանքի համար մինչեւ 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչեւ 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչեւ 2 միլիոնի փոխարեն մինչեւ 10 մլն դրամ փոխհատուցման չափ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով. Ավինյան
Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
2,3 մլն դրամ բջջային հեռախոսի ծառայության, 360 հազար՝ ծաղիկների համար. Նախագահի աշխատակազմի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ...
Արսեն Թորոսյանը ծնողներին ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերու բերել ենք. անհետ կորածի ծնող
Ինչպես արդեն հայտնել էինք այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության Հրապարակում: Անհետ կորած զինծառայողների ծնողները փա...