Պատահարներ
Սպանություն Երևանում. Նորագավիթի տներից մեկում հայտնաբերվել է 84-ամյա կնոջ դի
Unknown
Երեկ ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի տներից մեկում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոտ 80 տարեկան կնոջ դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքներն ու կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Սպանվածը՝ Նորագավիթ թաղամասի 1-ին հողակտորի 125 տան բնակչուհի, 84-ամյա Լուսյա Մկրտչյանն էր:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կրկին երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
Unknown
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Unknown
3-ամյա երեխայի գլուխն արգելափակվել է ճաղավանդակների արանքում
Unknown
Սարալանջի պողոտայում բախվել է 5 ավտոմեքենա. դրանցից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Unknown