
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարվում, հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։