Ողբերգական ավտովթար Արարատում. 28-ամյա երիտասարդի դին մեքենայից դուրս է բերվելու վերամբարձ կռունկի օգնությամբ

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում։  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով Տ․Ավետիսյանը տեղում  մահացել է։ 

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարաներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են միայն կարողացել դին դուրս բերել ավտոմեքենայից։  


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի