Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետևանքով էլեկտրաէներգիա չկա. մարզպետ

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Հիշեցնենք, որ տեղական ժամանակով ժամը 19:36-ին երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6  բալ ուժգնությամբ,  Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում  4-6  բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 - 4  բալ ուժգնությամբ: