ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ախալքալաքցիները կրկին բողոքի ակցիա են արել
Ինչպես տեղեկացնում է akhaltskha.net կայքը, նրանց խոսքեր իրենց համար անհասկանալի է՝ ինչու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ օդային սահմանը բաց է, իսկ ցամաքայինը մնում է փակ։ Ախալքալաքի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցներից մեկը քաղաքապետին տեղեկացրեց, որ իրենք չեն կարող բանկերի վարկը վճարել, իսկ կարտոֆիլը օրեցօր արժեզրկվում է։
Նրա խոսքերով իրենք պատրաստ են երկու շաբաթ կարանտինում անցկացնել միայն թե Վրաստանը բացի սահմանը Հայաստանի եւ Ռուսաստանի հետ։ Ցուցարարների խոսքերով եթե իրենց պահանջները չիրականացվեն ապա նրանք կրկին հավաքվելու են մեկ շաբաթից։
Հիշեցնենք, որ նմանատիպ ցույց էր տեղի ունեցել նաեւ հունվարի 31-ին։ Կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով Վրաստանի փակ սահմանները լուրջ խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։ Ջավախքում, որտեղ հիմնականում չկան աշխատատեղեր բնակչության մի զգալի մասը ապրում է արտագնա աշխատանքի միջոցով։