ՀՀ ԱԳՆ-ից մանրամասներ են հայտնել Կայա Կալլասի հայտարարության հետ կապված
Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` ի պատասխան Aysor.am-ի հարցի` արդյոք Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնությո՞ւն է խնդրել ԵՄ-ից:
«Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Նա նաև նշել է՝ կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությանը պատշաճ կտեղեկացնեն:
Հիշեցնենք` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանին կաջակցեն Մոլդովայի նման:
«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին այս հարցում։ Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար»,-հայտարարել էր Կալասը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»
Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թե...
Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորություններ կան. փոխավարչապետ
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխավարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթեր...
ՔԿ-ն` Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունների մասին
Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:Հի...