Լատվիան կոչ է անում չմեկնել Ռուսաստան և Բելառուս

Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոներին ձեռնպահ մնալ Ռուսաստան և Բելառուս այցելելուց։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է գերատեսչության կայքում։


Նշվում է, որ դա պայմանավորված է, իբր, հավաքագրման բարձր ռիսկերով։ Պետական անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ նշված երկրներ հարկադրված ուղևորության դեպքում Լատվիայի քաղաքացիները պետք է հրաժարվեն բջջային հեռախոսների օգտագործումից։ Գերատեսչության կարծիքով՝ գաջեթները կարող են «վարակված լինել լրտեսական ծրագրային ապահովմամբ»։


Նոյեմբերի վերջին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան կոչ էր արել երկրի քաղաքացիներին չանցնել Ռուսաստանի տարածքով՝ Ֆինլանդիայի և Ռուսաստանի պետական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Դիվանագետի խոսքով՝ կա հավանականություն, որ սահմանը կարող է փակվել։

Քաղաքականություն