Ուկրաինայի տարածքային զիջումների հարցը պետք է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ քննարկվի․ Լեհաստանի նախագահ
Ուկրաինայի հնարավոր տարածքային զիջումների հարցը կարող է քննարկվել միայն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ տարածքային հարցերը դուրս են այլ երկրների մասնակցության շրջանակից և պետք է լուծվեն բացառապես երեք կողմերի միջև։
«Նման քննարկումները պահանջում են անմիջական երկխոսություն այն պետությունների միջև, որոնք ուղղակիորեն ներգրավված են հակամարտությունում»,- ընդգծել է Նավրոցկին։
Միևնույն ժամանակ, Լեհաստանի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Կիևի ներկայացուցիչների հետ մասնակցել Ուկրաինայի խաղաղության ծրագրի հետ կապված քննարկումներին:
Նմանատիպ հոդվածներ
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...
Հայաստանը կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա. Պապոյան
Հայաստանը 2026 թվականի համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պ...
Հայաստանից կդադարեցվի մեքենաների կատալիզատորների արտահանումը
2026 թվականի հունվարի 5-ից մինչև հուլիսի 5-ը Հայաստանից կդադարեցվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորն...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...