Ֆարմանյանը քննադատել է Բաբայանի հայտարարություն` Միքայել Սրբազանին ճիպոտահարելուն վերաբերյալ
Շատ ցավալի է, որ հայ իրականության մեջ մտավորականն իրեն թույլ է տալիս նման անհեթեթ արտահայտություն․ այսօր Միքայել սրբազանի դեմ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով օրերս Ռուբեն Բաբայանի հայտարարությանը, որն առաջարկել է ոչ թե կալանավորել, այլ «ճիպոտահարել ամբախ-զամբախ խոսացողներին»։
«Այսինքն՝ մենք, այդ մտավորականի կարծիքով, պիտի նահանջ արձանագրենք մեր իրավակարգից ու գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ»,-ասել է նա՝ հավելելով․ «Իսկ իր արարքի համար մենք քանի ճիպոտ պետք է օգտագործենք ու ի՞նչ պարբերականությամբ»։
Հիշեցնենք` Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ «Առաջին ալիքի» եթերում Պետրոս Ղազարյանին հետ զրույցում, Միքայել Սրբազանի մասին խոսելիս, հայտարարել է. «Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Առաջարկում եմ ներմուծել Իրանից պատժամիջոց․ ճիպոտահարել», - ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Սրբազանի գործով դատական նիստը այսօր հետաձգվել է: Վաղը նրան կվիրահատեն:





























