Քաղաքականություն

Մերցը կոչով դիմել է Ռուսաստանին

Mariam Z. 1,881 դիտում
Մերցը կոչով դիմել է Ռուսաստանին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Ռուսաստանին Սուրբ Ծննդյան տոներին հրադադար հայտարարել։


«Գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Մոսկվան կարևոր քայլ կձեռնարկի, եթե դադարեցնի հրետակոծությունները Սուրբ Ծննդյան նախօրեին՝ դեկտեմբերի 25-ի գիշերը», - հայտարարել է քաղաքական գործիչը։


Նա հավելել է. «Սա կարող է լինել խաղաղության սկիզբը»։


Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Reuters-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման հետ կապված չլուծված հարցերի մոտ 90%-ն արդեն լուծված է։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը դեկտեմբերի 14-15-ին Բեռլինում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումները համարել է «իսկապես դրական», և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ է եղել իրավիճակից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250