Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
ACBJJ 20 մրցաշարի շրջանակում կայանալիք գրեփլինգի գոտեմարտում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է։ Այս մասին հայտնում է պրոմոուշենի մամուլի ծառայությունը։
Ի սկզբանե Ծառուկյանի մրցակիցը պետք է լիներ ACA-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովը, սակայն վերջինս անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցությունից։ Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում։
Ծառուկյանի նոր մրցակիցը ACA-ի գերթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Մեհդի Բայդուլաևն է։ Գոտեմարտը կանցկացվի մինչև 80 կգ քաշային կարգում։ 29-ամյա մարտիկն իր ակտիվում ունի 16 հաղթանակ և 2 պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տոնել է 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։ Նա զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։
Նմանատիպ հոդվածներ
Ով է ճանաչվել 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ
«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։...
Արման Ծառուկյանը հաղթել է Մեհդի Բայդուլաևին՝ նվաճելով «Աստղերի գոտի» չեմպիոնական տիտղոսը
Դեկտեմբերի 18-ի գիշերը Մոսկվայում կայացած ACBJJ 20 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակում գոտեմարտել են UFC-ի թեթև քա...
Իլյա Թոփուրիան պատասխանել է Արման Ծառուկյանի հետ մենամարտից խուսափելու պնդումներին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիան պատասխանել է այն պնդումներին, որոնց համաձայն ինքը խուսափում է նու...
Մախաչևը նշել է UFC-ի պատմության լավագույն մարտիկին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը տարբեր անվանակարգերում նշել է կազմակերպության լավագույն մարտիկների...