TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Թուրքիան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ուղու՝ TRIPP-ի տեսլականի կարևոր տարր է։ Այս մասին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Նրա խոսքով՝ նախագիծը կարող է դառնալ իսկապես ազդեցիկ, եթե օգտագործվի երկաթուղու այն հատվածը, որը Նախիջևանով անցնելով՝ Հայաստանով, մասնավորապես Շիրակի մարզով, կհասնի Թուրքիայի Կարս նահանգ։ Դեսպանը նշել է, որ Թուրքիան ունի բավականին զարգացած երկաթուղային ցանց, ինչը նախագծին լրացուցիչ կարևորություն է հաղորդում։
Քվինը հայտնել է, որ ԱՄՆ-ն այս հարցում ուղիղ աշխատում է Թուրքիայի հետ՝ ընդգծելով, որ Հայաստանը նույնպես ակտիվ շփումների մեջ է Թուրքիայի հետ՝ փորձելով իրականացնել անհրաժեշտ քայլերը տեսլականի կյանքի կոչման համար։
Նրա խոսքով՝ հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք անվտանգ և ապահով ճանապարհի ստեղծումը, որը կանցնի Նախիջևանով, Հայաստանով՝ դեպի Գյումրի և Կարս, կբացի նոր տարանցիկ ուղի։ Դեսպանի գնահատմամբ՝ այդ ճանապարհը կօգնի կապել արևելքն ու արևմուտքը, ինչից կշահեն գրեթե բոլոր ներգրավված երկրները, սակայն առավել մեծ օգուտ կարող է ստանալ Հայաստանը, որի արևելյան և արևմտյան սահմանները ավելի քան 30 տարի փակ են եղել։
Ներկայացնելով TRIPP-ի հարցում ԱՄՆ տեսլականը՝ Քվինը նշել է, որ այն մի երթուղի է, որը վերջնական արդյունքում կկապի Կենտրոնական Ասիան Արևմտյան Եվրոպային։ Նրա համոզմամբ՝ Կովկասը երկար ժամանակ այս նախագծի իրականացման համար խոչընդոտ է հանդիսացել աշխարհաքաղաքական տարբեր պատճառներով։
Դեսպանը նաև ընդգծել է, որ TRIPP-ի մշակման գործընթացում նախատեսվում է համագործակցություն Միացյալ Նահանգների հետ՝ համատեղ ձեռնարկության ձևաչափով։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտական տեղ կունենա բանակցությունների սեղանի շուրջ՝ ապահովելու իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության լիարժեք պահպանումը։ Քվինի գնահատմամբ՝ TRIPP-ը Հայաստանին տալիս է ամուր երաշխիքներ, որ նախկինում առկա մտահոգությունները չեն իրականանա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Սա ցույց է տալիս գործերի իրական դրությունը եկեղեցում՝ Կտրիճ Ներսիսյանի առաջնորդությամբ. Փաշինյան
Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման իմ կողմից առաջարկված ճանապարհային քարտե...
Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկի...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...