Հայաստանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվել
2025 թվականի 50-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
Ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է․ վիրուսից և դրա բարդություններից խուսափելու համար՝
- պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),
- խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,
- հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ,
- կապվեք բժշկի հետ, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ:
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ...
Պարույր Սևակի տուն-թանգարանը նախաձեռնել է հարցում՝ քանդակի հեռացման վերաբերյալ
Պարույր Սևակի տուն-թանգարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված օրեր առաջ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում տեղադրվա...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների գինը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց աճել է։«APA -Economics»-ը, հղում...
ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին․ քաղաքացին՝ ագրեսիվ, անհարգալից ու կոպիտ վերաբերմունք է դրսևորել
Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի ա...