Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել
Թուրքիան Սև ծովի վրայով հայտնաբերել և խոցել է անօդաչու թռչող սարք։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը այս մասին հայտարարել է իր X սոցիալական ցանցի էջում։
Նախարարությունը նշել է, որ զինվորականները Սև ծովի վրայով հայտնաբերել են «թուրքական օդային տարածքին մոտեցող օդային թիրախ»։ Նրանք այն վերահսկել են ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված F-16 կործանիչի միջոցով։
Օբյեկտը հետագայում նույնականացվել է որպես անօդաչու թռչող սարք, որը դուրս է եկել վերահսկողությունից։
«Բացասական հետևանքներից խուսափելու համար այն խոցվել է բնակելի տարածքներից դուրս անվտանգ տարածքում», - հայտարարել է նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել
Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում, այս մասին հայտնել է...
Մեզ համար շատ կարևոր է, որ աշխարհն իմանա ճշմարտությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտնել է, որ Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ քննարկել է առաջն...
Մենք Մոսկվայից նոր ազդանշաններ ստացաննք. Զելենսկի
Այսօր մենք Մոսկվայից նոր ազդանշաններ ստացաննք, որ ՌԴ-ն 2026 թվականը պատրաստվում է պատերազմի տարի դարձնել. հայտարարել է Ո...
Դոնբասում ժամանակի ընթացքում զորքեր չեն լինի. Ուշակով
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հնարավոր է համարել, որ Դոնբասում ժամանակի ընթացքում զորքեր չեն լին...