Սիգի nրսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է սիգի արդյունագործական որսը: Եվ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաև Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը: Այս մասին հաղորդագրույթուն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
«Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 9.45-ի սահմաններում, Կարճաղբյուր-Ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձ տարածքում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական երկու նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Դեկտեմբերի 12-ին` ժամը 6.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կգ քաշով 155 սիգ։
Վարորդն ու մեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 14-ին ժամը 11։25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառի բնակչի վարած «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կգ-ից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Նույն օրը, նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած «Օպելը», որի սրահում հայտնաբերվել է երկու կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ` վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։
Դեկտեմբերի 15-ին` գիշերվա ժամը 1.30֊-ի սահմաններում, վաշտի ծառայողները Ծովագյուղ-Շորժա հատվածում հայտնաբերել և ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի: Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ և 9 հատ կարաս տեսակի ձուկ:
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է:
Որսի արգելքն ինքնապատակ չէ: Ուստի կոչ ենք անում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին` սպասել մինչև սիգի որսի արգելքի ավարտը: Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարների կայուն վերականգնմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի որոշ հատվածներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հի...
Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան
Զինծառայության ժամկետի կրճատումն ուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն: Այս մասին ԱԺ-ում հայտ...
Չեմ կարծում, որ հիմա սահմանին լարվածության մասին մտահոգություն կարող է լինել. Սուրեն Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ճեպզարույցում խոսելով Ամանորից առաջ սահմանային հնարավոր լարվածության մասին, ը...
Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ
Դեկտեմբերի 8-ից 14-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ: Մասնավո...