Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ Ումերով
Վերջին երկու օրերի ընթացքում ուկրաինա-ամերիկյան բանակցությունները եղել են կառուցողական և արդյունավետ, գրանցվել է իրական առաջընթաց։ Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության, որը մեզ կմոտեցնի խաղաղությանը։ Այս պահին լրատվամիջոցներում շատ աղմուկ և անանուն ենթադրություններ կան։ Խնդրում եմ, մի տրվեք խոսակցություններին և սադրանքներին։
Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների գլխավորած ամերիկյան թիմը չափազանց կառուցողականորեն աշխատում է Ուկրաինային օգնելու գտնել երկարատև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղի։ Ուկրաինական թիմն անչափ շնորհակալ է նախագահ Թրամփին և նրա թիմին իրենց գործադրած բոլոր ջանքերի համար»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Խուսափում են վճարելուց. կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում. Ավինյան
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները բաշխվել են հետևյալ կ...
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկ...
Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան
Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրակա...
Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու երաշխիքների հարցը կարևորագույն հարց է. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կտեղեկացնի իրեն Բեռլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյուն...