Քաղաքականություն

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին

ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։…

ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը «X»-ի միկրոբլոգում։


Նշվում է, որ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ։


«Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա»,- նշված է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։


ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250