Մախաչևը՝ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մեկնաբանել է թեթև քաշային կարգում ստեղծված իրավիճակը, որտեղ ժամանակավոր տիտղոսի համար կմենամարտեն Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին։
«Թող կազմակերպությունը չնեղանա, բայց հիմա ինձ համար ավելի ու ավելի անհասկանալի մենամարտեր են տեղի ունենում։ Կարծում եմ՝ Արմանը պետք է մենամարտեր տիտղոսի համար։ Բայց Արմանը հիմա չի մենամարտի, կմենամարտեն Փիմբլեթն ու Գեյջին։ Ով էլ հաղթի նրանցից, կմենամարտի Իլյա Թոփուրիայի հետ։ Սա նշանակում է, որ Արմանը պետք է ևս մեկ տարի սպասի։
Իմ կարիերայում էլ էր այդպես։ Ես 10 մենամարտ անցկացրի, որպեսզի հասնեմ տիտղոսին՝ 10 հաղթական մենամարտ։ Արմանը, հավանաբար, պետք է մի փոքր սպասի, համբերի», - ասել է Մախաչևը Red Corner MMA YouTube ալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը կհանդիպի նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Թոփուրիայի հետ, որը անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։
Նմանատիպ հոդվածներ
Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ կցանկանար իր ուժերը փորձել բռնցքամարտում։ 28-ամյ...
Մոսկվայում կայացել է Ծառուկյան–Բուդուլաև հայացքների մենամարտը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք ACBJJ 20-ի գրեփլինգի մրցաշարի մեկնարկից առաջ անցկացվել է UFC-ի թեթև քաշային կ...
Սպերցյանը գերազանցում է մեր առաջնության մակարդակը․ Գասիլին
«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյ...
UFC-ի մարտիկ Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի առաջարկին
UFC-ի մարտիկ Ջասթին Գեյջին պատասխանել է թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի առաջարկին։ Ավելի վաղ հա...