Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին «NIVA»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. կա տուժած
Հունվարի 28-ին, ժամը 11:33-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանապարհահատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել դաշտամիջյան հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
40-ամյա տղամարդը կրակել է իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, ինչի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել. մանրամասնում է ՔԿ-ն
Հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ...
Հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի
Իշխանափոխության պահանջով հանրահավաք իրականացնելիս Ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին տեղեկացն...
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել
Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության,...
Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում. մահացածներ կան
Ադրբեջանական բանակին պատկանող ռազմական ավտոմեքենաներից մեկը երեկ վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում` Մռավ լեռան ուղղութ...